Եթե լինեի տղայի փոխարեն

Եթե լինեի տղայի փոխարեն չէի հանձնվի և կփնտրեի իմ ծնողներին։ Ինչ էլ լինի նրանք իմ միսն ու արյունն են և նրանք ինձ հաստատ կընդունեին այնպիսին ինչպիսին որ ես կամ։ Ես կարծում եմ, որ ծնողներին պետք է ավելի շատ նախընտրել քան անծանոթ մարդու👪։

Իմ խոհերն ու զգացողությունները

Երբ ես կարդացի Ավետիք Իսահակյանի «Արևի մոտ» պատմվածքը ես հասկացա, որ երբ տղան ասում էր արև նա նկատի չուներ բառիս բուն իմաստով արև նա նկատի ուներ ջերմություն և խաղաղություն։ Նա ուզում էր, որ նրան ինչ-որ մեկը ջերմ գրկի այնքան ջերմ ինչպես արևն է։

Արդարության առջև հավասար են բոլորը

Արդարության առջև բոլորը հավասար են։ Չի կարելի մարդուն քեզանից ցածր կամ բարձր դատել չէ որ երկուսս էլ գրեթե նույն մարդն եք։ Ես չեմ կարծում, որ այս մոլորակում արդարությունը շատ է, որովհետև կան մարդիկ որոնք քեզնից բարձր են իրենց դատում և կապ չունի նա պաշտոնյա է թե հարգանքի արժանի մարդ։

Իմ գրադարանը

Այս արձակուրդներին ես կարդացել եմ գիրք, որի անունն էր «Թոմ Սոյերի արկածները»։ Գրքում հեղինակը` Մարկ Տվենը պատմում էր չարաճճի տղայի` Թոմի մասին ընդ որում վեպը գրվել էր իրական պատմության հիման վրա։ Գրքում կային հատվածներ որոնք շատ հումորային էին և ծիծաղաշարժ։

Լավ է աչքով կույր լինել, քան` մտքով

Իմ կարծիքով ավելի լավ է լինել կույր քան լինել անխելք։ Ես չգիտեմ դուք ինչպես եք կարծում իմացեք, որ Աստված եթե խլում է տեսնելու կարողությունը ուրեմն մի ուրիշ կարողություն նվիրաբերում է։ Եղիր խելացի և միշտ լավ սովորիր ☺։

Կյանքն անհետաքրքիր կլիներ եթե…

Կյանքն անհետաքրքիր կլիներ եթե լիներ ժամանակի մեքենա, որովհետև եթե ժամանակի մեքենա լիներ դու կգնայիր ապագա կտեսնեյիր թե ինչ ես դարձել ապագայում ու չէիր ձգտի, որպեսզի այդ աշխատանքը ունենայիր։ Միլիոնավոր մարդիկ պնդում են, որ ժամանակի մեքենա կա, բայց ես չեմ հավատում։ Սիրում եմ երբ կյանքը լի է լինում անակնկալներով 😃։

Ճշմարտությունը ու ես

Ես վստահ եմ, որ չկա մի մարդ, ով չի ստում։ Օրինակ, ես մենակ ծայրահեղ դեպքերում եմ ստում, բայց հիմա մենք խոսում ենք ճշմարտությունից։ Ես հիմա քեզ չեմ ասում դադարիր ստել, որովհետև կան դեպքեր, երբ սուտը փրկում է, բայց իմացիր` ինչքան ստես վաղ թե ուշ այն ջրի երես է դուրս գալու։ Ես չեմ պարծենում, թե իբրՇարունակելՇարունակել կարդալ “Ճշմարտությունը ու ես”

Դռները բացե’ք գարուն է եկել

Դռները բացեք չէ՞ որ գարուն է եկել։ Քանի ամիս է գարունը մեր դուռն է թակում բայց մենք չենք բացում։ Ի վերջո գարնան դեմ դռները բացվեցին երեկ` մարտի 1-ին։ Գարունը իմ ամենասիրելի եղանակն է, որովհետև եթե չեմ սխալվում ելակը վաճառվում է գարնանը։ Գարունը իմ համար գեղեցկության եղանակ է, աշունը նույնպես, ձմեռը ցրտության, իսկ ամառը տաքության։ ԳարնանըՇարունակելՇարունակել կարդալ “Դռները բացե’ք գարուն է եկել”

Կյանքն հիասքանչ է, եթե…

Կյանքն հիասքանչ է եթե դու այն վայելում ես։ Իմ կարծիքով կյանքը հիասքանչ կլիներ եթե չլիներ գողություն ու կենդանիների հանդեպ բարություն։ Իսկ եթե մտածենք մանկամտորեն ես կուզենայի լինել հայտնի և բոլորի կողմից սիրված նաև կուզենայի լինել շատ խելացի։ 😉

Եթե կարողանայի հասկանալ կենդանիներին

Ինձ համար կենդանիները շատ կարևոր են։ Իմ հայրը մի անգամ ինձ ասել էր <<Կենդանիները մարդու մի մասն են, նրանց պետք է սիրել>>։ Մի անգամ ես տեսա մի շուն, որը կուչ էր եկած նստարանների տակ։ Նա իմ մեղքը շատ եկավ այնքան, որ սկսեցի լացել։ Նրա աչքերից արդեն զգացվում էր, որ նա օգնության կարիք ուներ։ Եթե եսՇարունակելՇարունակել կարդալ “Եթե կարողանայի հասկանալ կենդանիներին”