Իմ ճամբարային օրերը

Մեր դպրոցում  շաուրնակվում են ճամբարային օրերը։ Դրանք շատ հետաքրքիր են անցնում։ Օրինակ, հունվարի 17 ին մենք գնացինք «Կինո Հայաստան» և այնտեղ դիտեցինք «Երեք դյուցազունները և ծովի արքան» մուլտֆիլմը։ Այստեղ  երկրի արքան ցանականում էր գողանալ ծովի արքայի ամբողջ հարստությունը։ Բայց դա նրա մոտ չհաջողվեց, որովհետև եկավ նրա օգնականներից ՜մեկը ամենամեծ ութոտնուկը և թույլ չտվեց, քանի որ գաղտնի սիրում էր ծովի արքային։

bigy_tribogotirya

Ծովի արքայի կախարդանքով երկրի բոլոր մարդիկ դարձան կիսաձուկ՝ վերին հատվածները նման էին մարդու, իսկ ներքևի հատվածները՝ ձկան։ Երեք դյուցազունների կանայք եկան Ծովի արքայի մոտ, մաքրեցին պալատը և դրա դիմաց պահանջեցին, որ իրենց դարձյալ մարդ դարձնի։ Սակայն Ծովի արքան սիրահարվեց նրանցից ավագին՝ Նաստասիային։ Աղջիկը չսիրեց Ծովի արքային, դրա համար արքան դիմեց երեք դյուցազուններին՝ ասելով, որ իր մորաքրոջից բերեն սիրո փոշին՝ նրանցից մեկի կնոջ հետ ամուսնանալու համար։ Բայց նրանք չգիտեին, որ խոսքը Նաստասիայի մասին է, գնացին ու բերեցին փոշին։ Սակայն հետո իրադարձությունները այնպես զարգացան, որ արքան սիրահարվեց ութոտնուկին, ու նրանք ամուսնացան։

Երբ գնացի տուն, մայրիկս հետաքրքրվեց, թե ի՚նչ հասկացա այդ մուլտֆիլմից, ես նրան պատասխանել եմ. «Մուլտֆիլմը նայում են ուղղակի նայելու համար, ոչ թե ինչ-որ բան հասկանալու»։

Ընդհանրապես, ճամբարային օրերը դպրոցում շատ ազատ են անցնում. շատ ժամանակ ենք հատկացնում սպորտային խաղերին, քշում ենք հեծանիվ, անվաչմուշկ, գնում ենք դպրոցի ագարակ, որտեղ կան շունիկներ ու ձիեր։

Մեր դպրոցի ճամբարային օրերը կավարտվեն այս շաբաթ ու կրկին դասեր կսկսվեն։

 

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն