Իմ առաջին ճամբարը Սևանում

Հունիսի 27-ին մենք դասարանով գնացինք Սևան: Սևանի ափից քիչ հեռու, մի բարձունքում, ծառերի մեջ կար տաղավար: Այդ տաղավարը կանաչ էր և հին: Մենք այնտեղ ճաշում էինք: Այնտեղ շատ գեղեցիկ տեսարան էր, ափը մաքուր էր: Մենք քնում էինք տնակներում երկու հարկանի մահճակալների վրա: Ես, օրինակ, քնում էի երկրորդ հարկում: Առաջին օրը ես շատ ուրախ էի, որովհետև իմ ամենալավ ընկերուհիները ինձ հետ էին: Մենք իրար հետ էինք լողում, արևայրուք ընդունում, ընկերներով <<MAFIA>> խաղում: Երբ գնացինք ճաշելու, շատ համեղ ուտելիքներ կային, իսկ երբ մենք գնացինք քնելու ես ասացի.

-Ընկե՛ր Հռիփսիմե, ես քանի որ հաճախ եմ ընկնում մահճակալներից կարող է այս անգամ էլ ընկնեմ:

Ընկեր Հռիփսիմեն անհանգստացավ և խնդրեց, որ ես իջնեմ ներքևի մահճակալին քնեմ, և ես ասացի ոչ և այդպես քնեցի:
Երբ առավոտյան արթնացանք ընկեր Հռիփսիմեն ասաց, որ նա իմ պատճառով ամբոջ գիշեր չէր քնել. հետևել էր, որ ես չընկնեմ, հետո հանկարծ ընկերուհուս ներքնակը իջել էր մի քիչ, և ընկեր Հռիփսիմեն իմացել էր, թե իբր ընկերուհիս է ընկնում  և սկսել էր պահել ներքնակը:

Մարիամ Արշակյան-ի լուսանկարը:

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն