Ազատություն

Ազատությունը շատ մարդիկ պատկերացնում են որպես ֆիզիկապես ազատ մարդ։ Իսկ իմ կարծիքով ազատությունը հոգեպես ազատ մարդն է, որի վրա ոչ հոգս ոչ էլ բեռ կա, բայց այս աշխարհում չկա մարդ ով ազատ է, որովհետև չկա մարդ ում վրա ոչ գործ կա ոչ էլ բեռ։ Ծնողները աշխատում են և բացի այդ դաստիարակում են իրենց երեխաներին։ Շատ մարդիկ կան որոնք երազում են դպրոցական լինել, որովհետև մտածում են որ դպրոցականների կյանքը խաղ ու պար է հոգսեր չունեն, ամենօր խաղով են զբաղված, բայց չկա այդպիսի բան։ Դպրոցականների կյանքը այսպիսինն է, նրանք ամենօր ծանրաբեռնված են տնային աշխատանքներով, նրանց ծնողները նրանց ստիպում են գիրք կարդալ, իսկ երբ դու քույր կամ եղբայր ունես քո կյանքը տասն անգամ ավելի դժվարանում է, որովհետև ծնողները ավելի շատ ուշադրություն են դարձնում քո փոքրիկ քրոջը կամ եղբորը, ամեն անգամ քնելուց նա լացում է և այլն։ Այս շարադրությամբ ուզում եմ ասել, որ ազատություն չկա։

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն