Քիմիա 24

Ինչո՞ւ են դասակարգել տարրերը

Երբ տարրերը 60-ից ավել դարձան, դրանց մասին տեղեկություն գտնելը դժվարացավ: Այդ պատճառով որոշվեց դասակարգել տարրերը մի համակարգում, որին նայելիս կարելի է իմանալ տարրերի մասին կարևոր տեղեկությունները:

Տարրերի առաջին դասակարգումը

Սկզբում տարրերը դասակարգել էին երկու խմբի՝ մետաղների ու ոչմետաղների: Դա արված էր այն պատճառով, որ այդ ժամանակ հայտնաբերված մետաղներն ու ոչմետաղները տարբերվում էին իրենց հատկություններով: Բացի սնդիկից, բոլոր մետաղները պինդ են, ունեն ջերմա-էլեկտրահաղորդականություն, փայլուն են, պլաստիկ են և այլն: Իսկ ոչմետաղները հիմնականում հեղուկ էին կամ գազ, իսկ պնդերը՝ փխրուն էին, փայլուն չեն, չունեն ջերմա-էլեկտրահաղորդականություն:

Ինչո՞ւ էր թերի այդ դասակարգումը

Այդ դասակարգումը թերի էր, որովհետև հայտնաբերվեցին ոչմետաղներ, որոնք ունեին մետաղներին նման հատկություններ: Ալկալիական

Պարբերական համակարգի ստեղծումը

Պարբերական աղյուսակը ստեղծել է ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևը: Սկզբում բոլոր տարրերը շարեցին մի շարքով՝ ըստ իրենց ատոմային զանգվածների աճման կարգի: Դրանով պարզվեց, որ ամեն իրար հաջորդող ութերորդ տարրերի հատկությունները նույնն են: Դրա համար տարրերը բաժանեցին շարքերի այնպես, որ իրար տակ գտնվող տարրերը ունենան նույն հատկությունները:

Մենդելեևը թողել էր ազատ վանդակներ, որոնց տեղում ապագայում հայտնվեցին նոր տարրեր:

Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը

Ատոմը կազմված է պրոտոններից և նեյտրոններից և էլեկտրոններից: Պրոտոններն ու նեյտրոնները կազմում են ատոմի միջուկը: Պրոտոնները ունեն դրական լիցքեր, նեյտրոնները՝ զրոյական լիցքեր, իսկ էլեկտրոնները՝ բացասական: Պրոտոնների ու էլեկտրոնների քանակները միշտ հավասար են: Կարգաթիվը ցույց է տալիս հենց դրանց քանակը:

Խմբեր և ենթախմբեր

Պարբերական աղյուսակի խմբերն են՝ Ալկալիական մետաղները, Հալոգեններն ու Իներտ կամ Ազնիվ գազերը:

Ատոմի միջուկի կառուցվածքը | Physics Quiz - Quizizz

Հարցեր և վարժություններ

1. Ո՞ր «հարկում» և ո՞ր «բնակարանում է ապրում» ածխածին տարրը:

Ապրում է 4 հարկում, 6 համարում:

2. Ո՞ր տարրն է «ապրում» 20-րդ «բնակարանում»:

20-րդ բնակարանում ապրում է Ca(Կալցիում):

3.Պարզաբանե’ք (օրինակներով ու մեկնաբանություն ներով) պարբերություն, խումբ,

գլխավոր ու երկրորդական ենթախմբեր, կարգաթիվ հասկացությունները:

4. Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը` Be, Sr, Zn, Mg, Ca:

Zn

5. Լրացրե’ք հետևյալ աղյուսակը.

II խումբ

Գլխավոր  ենթախումբԵրկրորդական  ենթախումբ
1. Be`բերիլիում
2.Mg՝Մագնեզիում
3.Ca՝կալցիում
4.Zn՝ցինկ1. Zn` ցինկ
5.Sr՝ստրոնցիում2.Cd՝կադմիում
6.Cd՝կադմիում3.Hg՝սնդիկ
7.Ba՝բարիում

6. Լրացրե’ք բաց թողած բառակապակցությունը. Քիմիական տարրերի առաջացրած պարզ

նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական

կախման մեջ են տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:

7. Համապատասխանեցրե’ք քիմիական տարրն իր խմբի համարին և ընտրե’ք ճիշտ

համապատասխանություններ ներառած շարքը:

ՏարրըԽումբը
1) Hա) IV
2) Beբ) V
3) CIգ) II
4) Nդ) I
ե) VII

1) 1գ, 2դ, 3ե, 4ա

2) 1դ, 2ե, 3բ, 4դ

3) 1դ, 2գ, 3ե, 4բ

4) 1գ, 2բ, 3ա, 4բ

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն