Հայոց լեզու

1. Բանավոր գտնում ենք մեզ ծանոթ խոսքի մասերը, բնութագրում, բացատրում կետադրությունը:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին: Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
– Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

2. Ըստ տրված կաղապարների՝ կազմում ենք բարդ նախադասություններ:

Թեկուզ ………, այնուամենայնիվ ………:
Թեպետ ………, սակայն ………:
Չնայած որ ………, բայց ………:
Թեև ………, բայց և այնպես ………:
Եթե ………, ապա ………:
Քանի որ ………, հետևաբար ………:
Որովհետև ………, ուստի ………:
Քանզի ………, ուրեմն ………:
Ոչ թե ………, այլ ………:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտում ենք մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:

ինքն իրենից գոհ – ինքնագոհ
իրեն հավանող – ինքնահավան
իր կյանքի պատմությունը – ինքնակենսագրություն
ինքն իրեն կրթել – ինքնակրթություն
իրեն ժխտել – ինքնաժխտում
իրեն սիրելը – ինքնասիրություն
իրեն կառավարելը – ինքնակառավարում

4. Կետադրում ենք բարդ նախադասությունները:

1. Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:

2. Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ:

3. Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել:

4. Ալքիոնեն մի թռչնակ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:

5. Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:

6. Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու պարծենում էր:

7. Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:

8. Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:

9. Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:

10. Երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց:

11. Նյու Յորքում պատրաստել են մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սուտը:

12. Մոլորված մարդը հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ ուր պիտի գնա:

Լրացուցիչ կրթություն

1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

կեր – կերակուր, կերուխում
գնաց – գնացյալ
ասաց – ասացվածք, հեքիաթասաց
անվան – անվանում, անվանված
մարդիկ – մարդկային, մարդաբնակ

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ – հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ, արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:

սահմանադիր – սահման-ա-դիր
զմրուխտափայլ – զմրուխտ-ա-փայլ
կանխավճար – կանխ-ա-վճար
սնափառ – սն-ա-փառ
բաղաձայն – բաղ-ա-ձայն
պարտատեր – պարտ-ա-տեր
կենսախինդ – կենս-աժխնդիր
ջրամուկ – ջր-ա-մուկ
արևամանուկ – արև-ա-մանուկ
ձեռագործ – ձեռ-ա-գործ
նորամուտ – նոր-ա- մոտ

Այս շարքի բառերը կազմվում են -ա- հոդակապի միջոցով:

բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

կենարար – կեն-արար
կենսուրախ – կենս-ուրախ
զուգընթաց – զուգ-ընթաց
ջրկիր – ջր-կիր
ջրհեղեղ – ջր-հեղեղ
բանբեր – բան-բեր
քարտաշ – քար-տաշ
տնպահ – տն-պահ
լուսնկա – լուս-նկա
մթնկա – մթն-կա
ձնծաղիկ – ձն-ծաղիկ
ռնգեղջյուր – ռնգ-եղջյուր
քարափ – քար-ափ
մոլեռանդ – մոլ-եռանդ
հրձիգ – հր-ձիգ
ակնհայտ – ակն-հայտ

Այս շարքի բառերը չեն կազմվում -ա- հոդակապի միջոցով:

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն