Գիտելիքների ստուգում. Հայոց լեզու

1. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

Սիրուն երազ, երեխայի ձայն, աշնան քամի բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության, գոյականական են, ըստ կազմության՝ պարզ, ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի՝ ազատ: Ահա նմանատիպ ևս մի քանի բառակապակցություն՝  գեղեցիկ աղջիկ, խելացի կենդանի, սև սիրտ և այլն։

2. Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բազականչական: Հիմա կներկայացնեմ երկուական օրինակ յուրաքանչյուր տեսակից.

1) Պատմողական֊Այսօր գնացի դպրոց։

2) Հարցական֊Գնալո՞ւ ես դպրոց։

3) Հրամայական֊Գնա՛ դպրոց։

4) Բացականչական֊Հե՜յ, այսօր գնալու՞ ես դպրոց։

3. Նախադասությունները, ըստ կազմության, լինում են պարզ և բարդ: Այս երկու տեսակների տարբերությունն այն է, որ մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ, իսկ մեկից ավել նախադասություններից կազմվածը՝ բարդ: Տեսակներից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները:

1) Պարզ նախադասությունները լինում են համառոտ և ընդարձակ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից. Պարզ համառոտ՝ Նա եկավ։ Պարզ ընդարձակ՝ Նա եկավ տուն

2) Բարդ նախադասությունները լինում են համադասական և ստորադասական: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից. Համադասական նախադասություն՝ Ես եկա, բայց դու՝ ոչ։ Ստորադասական նախադասություն՝ Ես կգամ, եթե դու գնաս։

Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով: Օրինակ՝ Ես երգեցի, իսկ նա լռեց:

Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: Օրինակ՝ Ես լավ եմ նկարում, բայց նրանից լավ՝ ոչ:

4։ Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:

Հովհաննեսի սիրելի առարկաներից են՝ մաթեմատիկա, անգլերեն, ֆիզիկա: Քույրն էլ է սիրում սովորել, ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:

5. Մգեցնում ենք տեքստի բոլոր ենթակաները, շեղատառ ենք դարձնում բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիները:

6. Կազմում ենք բառակապակցություններ, որոնք կլինեն.

պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական-ջուրը գցել

բարդ, կայուն՝ ոչ վերաիմաստավորված, գոյականական֊ Ամերիկայի Միացյալ Նահանգներ

պարզ, ազատ, թվականական֊դեռ յոթ

բարդ, ազատ, ածականական֊շատ խելացի

7. Կազմում ենք նախադասություններ, որոնք կլինեն.

Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով֊Ես շատ լավ խոհարար եմ

Հարցական, պարզ, համառոտ, դերանուն ստորոգելիով֊Ուզածդ սա՞ է

Հրամայական, պարզ, ընդարձակ, սահմանական եղանակի պարզ ստորոգյալով֊Դու հենց այսօր կանես իմ ասածը։

Պատմողական, բարդ, ստորադասական, առնվազն մեկ դերանուն-ենթակայով֊Գնացի դպրոց, որում մարդ չկար

Պատմողական բարդ, համադասական, առնվազն մեկ գոյական-ենթակայով֊Նա շատ բարի մարդ է, բայց կարելի է նրանից այդպիսի բան սպասել։

Պատմողական, պարզ, ընդարձակ, դերբայ-ենթակայով և դերբայ-ստորոգելիով֊Քեզ մեկ անգամ բացատրելը, հերիք չէ։

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն