Ճամփորդություն

Մի  քանի օր առաջ  ես իմ դասընկերների հետ գնացի  Արզական։ Այնտեղ  տեսանք  մի  եկեղեցի  որն  իմ  տեսած  եկեղեցիներին  նման  չէր՜  գմբեթ   չուներ,  ավերակ  էր  դարձել,  խորանի  վրա   այնքան  քահանա  չեր  կանգնել,   որ այնտեղ բուսականություն  կար։  Դա  Սուրբ   Աստվածածինն   էր,   որը   կառուցվել  է  12-րդ   դարում  և  հնում  կոչվել  է  Չորուտի  Վանք։ Փլված   եկեղեցու   քարերի    վրա վառված  մոմեր  էին.   մարդիկ    մոմերը  վառել,  կպցրել  էին պատին։

Եկեղեցու   ավերակները   տեսնելուց  հետո գնացինք   Նարե հանգստի  գոտի։  Այնտեղ  կար  խոտաշատ  վայր,  լիքը ծառեր,  գետ։  Արևոտ  եղանակ  էր։  Տաղավարներից մեկում մենք  ճաշեցինք։Գեղեցիկ  տեսարան էր,  բնությունը  մաքուր  էր։ Գեղեցիկ  բնության  մեջ  կար  մի  շա՜տ  կեղտոտ  գետ, որը մարդկանց  համար  աղբանոց  էր։ Դա մարդիկ  են  արե՝լ   ոչ  մի  գետ  ինքն  իրեն  չէր կարող  կեղտովել։

Այդ օրը ծանոթացանք նաև Թեղենիքի եկեղեցու հետ։Ուրախ ու շատ հետաքրքիր օր անցկացրի դասարանցիներիս հետ։

ekexecithumbnail_received_1316133601787171.jpgԱրզական.jpg

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն