Միջատներ ուտող բույս

Միջատակեր բույսեր, բազմամյա խոտաբույսեր, թփեր, թփիկներ, որոնք որսում են միջատներ (հազվադեպ այլ մանր կենդանիներ) և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ։ Հանդիպում են ամենուրեք (առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում)։ Հայտնի է միջատակեր բույսերի մոտ 500, Հայաստանում՝ 3 տեսակ։ Աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Ազոտային քաղցը, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի անբավարարությունը միջատակեր բույսերը լրացնում են որսած միջատների հաշվին։

Ունեն միջատորս հարմարանքներ՝ սափորներ, պարկեր, թարթիչավոր, tատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր։ Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգանական թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու են) միջոցով միջատակեր բույսերը որսած միջատների սպիտակուցները քայքայում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների։ Վերերկրյա միջատակեր բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց միջատակեր բույսերը կարող են իրենց գոյությունը պահպանել հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին։ Կենդանական սնունդը արագացնում է միջատակեր բույսերի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության։ Միջատակեր բույսերը շատ զգայուն են, արտաքին գրգիռներին անմիջական և կտրուկ ռեակցիա տալու ունակությունը հասել է կատարելության։ Միջատակեր բույսերից են՝ խորշաբույսը, ազատ լողացող ջրային բույս, տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփշտիկների, որոնցով որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ։%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b4

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն